Վճռաբեկ դատարանում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հետ կապված բողոքը:
Դատարանը որոշեցբողոքը բավարարել մասնակի և ետ ուղարկել Վերաքննիչ դատարան, իսկ պաշտպանների միջնորդությունը մերժել: Քոչարյանի պաշտպաններին այս որոշումը չի բավարարել, Հայկ Ալումյանը հայտնեց, որ իրենք արդեն իսկ դիմում են ներկայացրել Եվրոպական դատարան: Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր վիճարկում էր Վերաքննիչ դատարանի որոշումը. Քոչարյանի պաշտպաններն իրենց հերթին միջնորդություն էին ներկայացրել Վճռաբեկ՝ նրա նկատմամբ խափանման միջոց չկիրառելու պահանջով: Որոշումը հրապարակելու պահին Քոչարյանն, ով ելույթ էր ունեցել նիստի ընթացքում, բացակա էր: Նա Վճռաբեկի շենքից հեռացել էր, երբ դատարանը առանձնացել էր՝ որոշում կայացնելու: |