Տղաս չի ցանկանում շփվել ինձ հետ․․․Մի՞թե ծնողի համար կա դրանից դաժան հարված

Տղաս չի ցանկանում շփվել ինձ հետ․․․Մի՞թե ծնողի համար կա դրանից դաժան հարված

Ես 68 տարեկան եմ: Շուտով կլրանա որդուս 35 տարին: Մենք ապրում ենք հարևանությամբ: Բայց որդիս դադարել է շփվել ինձ հետ:
Պատճառը չեմ կարողանում հասկանալ: Շարունակ ինձ հարց եմ տալիս. Ինչու՞ է այդպես, ո՞ր հարցում եմ սխալվել, ի՞նչն այնպես չեմ
արել, որ որդիս այսօր չի ցանկանում ինձ հետ շփվել:

Ես նրան միայնակ եմ մեծացրել: Դեռ մանկուց միշտ հարգանքով եմ վերաբերվել նրան: Միշտ աշխատել եմ լինել նրա ընկերը: Երբեք
չեմ նախատել ցածր գնահատ ական համար, փորձել եմ միշտը օգնել, շատ հարցերում առաջ անորդվել եմ նրա ցանկությամբ: Երբեք
չեմ ճնշել նրան և չեմ ծանրաբեռնել իմ խնդիրներով:

Երբ նա որոշեց ամուսնանալ,ես լուռ ընդունեցի նրա ընտրյալին,չնայած որ նա ինձ հենց առաջին հայացքից դուր չեկավ, բայց ես բառ
անգամ չասացի, նրա հետ որդիս էր ապրելու, ոչ թե ես:Երբ ծնվեց թոռնիկս, ես ամեն կերպ ջանացի օգնել նրանց: Հարսիս հետ լավ
հարաբերություններ ունենք: Եվ չեմ կարողանում հասկանալ, թե որն է որդուս սառնության ու անտարբերության պատճառը: Նա իմ
տուն երբեք չի գալիս, նույնիսկ երբ զանգում եմ, հրավիրում եմ:

Երբ ես նրանց տանն եմ լինո ւմ, ներս է մտնում, օտարի նման բարևում ու անցն ում է իր սենյակ:Երբեք չի հետ աքրքրվում ինձանով,
իմ առողջական վիճա կով, բայց չէ որ ես միայնակ եմ ապր ում, թոշակով և շատ բան երի կարիք ունեմ, չնա յած, որ երբեք նրան չեմ
ասել իմ կարիքների մասին: Նույնիսկ փորձել եմ 2 շաբաթ նրանց տուն չգնալ, բայց իմ մասին չհիշեցին ոչ տղաս, ոչ էլ հարսս:

Մի քանի անգամ փորձեցի նրա հետ անկեղծ զրուցել, հասկանալու համար պատճառը, բայց իզուր, նա անմիջապես ձայնը բարձրաց-
նում է և նյարդայնանում: Ես չեմ ուզում որ, նա նյարդա յնանա, բայց այս սառնասրտությունը սպանում է ինձ:Որք ան կուզեի, որ նա
մի օր սրտացավորեն հարցներ. «Ինչպե՞ս ես մայրիկ», որքան կուզեի, որ նա գար, ինձ ուղղակի իր գիրկն առներ ու որդիական ջերմ
համբույր տար:

Մինչև հոգուս խորքը ցավ եմ ապրում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS