Տուն գնալիս մի տարեց կին փողոցում ծաղիկ էր վաճառում․ Մոտեցա ասաց գինը 200 դրամ է, ես ստիպեցի ինձանից 500 վերցնել․ Ծաղիկները ձեռքիս գնացի տուն իսկ առավոտյան․․․Հավատացեք, կյանքում հրաշքներ լինում են։ Երեկոյան խանութ էի գնում գն ումներ կատարելու:
Խանութի հարևանությամբ կանգնած էր նիհար, կոկիկ հագնված ծեր տատիկ, կողքին դրված էր ծաղկաման տնկված մանուշակով:
Ակնհայտ էր, որ տատիկը ծաղիկ է վաճ առում: Երբ եսմոտեցա նրան, կարծես սիրտս սկսեց անհա նգստանալ:Ես հացը ձեռքիս շրջ-
վեցի խանութի կողքով, բայց հոգու խոր քում անընդհատ ինձ տանջում էր այդ տատ իկը իր ծաղիկով, փորձում էի մտքերս շեղել, այլ
բաների մասին մտածել, բայց այդպես էլ չստացվեց:
Պարզ հայաց քիցս չէր հեռանում ծեր տատիկի հագուստը, կարելի էր ենթադրել, որ այդ շորերը ինչ-որ տեղից էր հայթայթել, բայց ի-
հարկե շատ մաքուր և կոկիկ էր հագնված:Վերջապես չդիմանալով մոտեցա ծեր տատիկին և հարցրեցի
-Ինչքան արժե,- հայացքով ցույց տալով ծաղկին:
-Երկու հարյուր դրամ, աղջիկս,-նուրբ ձայնով ասաց նա:
Ես դրամապանակիցս հանեցի 500 դրամ և մեկնեցի տատիկին. նա միանգամից շփոթվեց տեսնելով գումարը:
-Աղջիկս, այդ ինչ գումար ես տալիս, ախր ես մանր չունեմ ձեզ վերադարձնելու:
-Ինձ մանր պետք չէ,- հաստատակամ ասացի ես,-ես ձեզանից գնում եմ մանուշակ:
Նա փորձեց մերժել, բայց ես ստիպեցի, որ գումարը վերցնի և ինձ այդ ծաղիկը վաճառի, վերջապես ինձ հաջողվեց գումարը դնել նրա
ափի մեջ:Պառավը երկար նայում էր այդ գումարը, կարծես չհավ ատալով այդ ամենին սկսեց արտասվել:
-Անչափ շնորհակալ եմ աղջիկս, դու գիտես ինչքան ինձ օգնեցիր, ես ամբողջ իմ թոշակը վատնում եմ ինձ համար դեղեր գնելով, իսկ
հացի գումար չի մնում:
Գնամ ինչ-որ բան գնեմ և պապիկին ևս ուրախացնեմ:Եվ նա գնաց խանութ: Ես զգո ւշորեն վերցրեցի ծաղիկը և տարա տուն:Սիրտս
կարծես հանգստացավ:Հաջորդ առավոտյան արթնացա և ինչ տեսնեմ, մանուշակը ծաղկել է: Նա ծաղկել էր անհավանական գույնով
և անչափ գեղեցիկ թերթիկներ ուներ: Ժամա նակն է հավատալ հրաշքներին: