«Սխալ եմ համարում Արցախը ծախելու թեմայով՝ դեռ 90-ականներից եկող արտահայտությունը: Ցանկացած ընտրության ժամանակ իշխանությանը մեղադրում են Ղարաբաղը ծախելու մեջ, իշխանությունն էլ մեղադրում է ընդդիմությանը՝ օտարերկրյա գործակալ լինելու մեջ ու այս ամենից նավթալինի հոտ է գալիս»,- այսօրվա քարոզարշավի ժամանակ հայտարարել է Արամ Սարգսյանը:
«ԼՂ հարցում պետք է միասնական լինել: Նիկոլ Փաշինյանը փողի մարդ չէ, որևէ խնդիր չունի՝ Ղարաբաղը ծախելու. ծախի, որ ի՞նչ անի: ԼՂ խնդիրը բարդ է ու կամք է պետք՝ հարցի լուծմանը գնալու համար»,- հավելել է նա: Նշենք, որ «Մենք» դաշինքն այս պահին նախընտրական հանդիպում է անցկացնում Մասիսում: |