Փոփոխություններ, որոնք կատարվում են մարդու հետ ծխելը թողնելուց հետո

Ահա այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում մարդու մարմնում, ովքեր դադարեցրել է ծխելը: Վերջին ծխախոտից 20 րոպե անց մարմինը սկսում է մի շարք փոփոխություններ, որոնք ներկայացված են ստորև՝

  • 20 րոպե անց

Ձեր սիրտը վերադառնում է բնականոն աշխատանքի: Մազանոթները և անոթային ցանցը վերականգնվում են: Արյան շրջանառությունը բարելավվում է, և մատների և ոտքերի զգայունությունը մեծանում է:

  • 12 ժամ անց

Արյան մեջ ածխածնի երկօքսիդի մակարդակը նվազում է, և թթվածնի մակարդակը բարձրանում է: Արյան կազմը վերադառնում է նախնական վիճակի:

  • 2 շաբաթից մինչև 3 ամիս անց

Սրտի կաթվածի ռիսկը նվազում է: Ծխախոտի կախվածության ախտանիշներն անհետանում են: Ծայրամասային անոթներում արյան շրջանառությունը բարելավվում է: Թոքային հյուսվածքը վերականգնվում է, և թոքերի աշխատանքը զգալիորեն բարելավվում է:

  • 1-ից 9 ամիս անց

Հազը աստիճանաբար կրճատվում է,բայց լրիվ  չի դադարում, քանի որ թոքերին ժամանակ է հարկավոր կուտակված վնասակար նյութերը հեռացնելու համար:

  • 1 տարի անց

Ծխախոտի պահանջարկը վերանում է: Մաշկը ձեռք է բերում առողջ գույն և առաձգականություն: Սրտի կաթվածի հիվանդության ռիսկը կրճատվում է 50% -ով:

  • 5 տարի անց

Արյան շրջանառությունն ամբողջությամբ վերականգնվում է: Կաթվածի ռիսկը կրճատվում է: Նյարդային և իմունային համակարգերը սկսում են շատ անգամ ավելի լավ գործել:

  • 10 տարի անց

Թոքերի քաղցկեղի ռիսկը կիսով չափ վերանում է: Կրճատվում է բերանի խոռոչի, կոկորդի, երիկամների և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը:

  • 15 տարի անց

Սրտի հիվանդության ռիսկը և քաղցկեղի առաջանալու հավանականությունը նույնն են, ինչ չծխողների մոտ:

Նյութը հրապարակման պատրաստեց goodlookingnews.ru

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS