Ահա և հացի մեջ պահած Աստվածաշունչը

-Թոռնի՛կս, եկ միասին Աստվածաշունչ կարդանք,- հարմար տեղավորվելով բազկաթոռին՝ ասում է տատիկը:

-Տատի՛կ, ինձ դուր չե՛ն գալիս այդտեղ գրված պատմությունները, ես կարծում եմ, որ այդ ամենը հորինվածք է,- վրդովված պատասխանում է թոռնիկը:

-Ինչպե՞ս կարող ես այդկերպ մտածել: Ես քեզ վստահեցնում եմ, որ այս գրքում գրված ամեն մի բառը ճշմարտություն է:

-Տատի՛կ, անցած անգամ մենք կարդացինք Սեդրակի, Միսաքի, Աբեդնագովի պատմությունը, բայց երբ ես այդ մասին պատմեցի ընկերուհիներիս, նրանք սկսեցին ծաղրել ինձ:

Եվ ես հասկացա, որ մարդ չի կարող ընկնել կրակի հնոցի մեջ և ողջ մնալ, դա պարզապես հեքիաթ է:

Տատիկը հասկանալով, որ թոռնիկին իրական ապացույցներ են պետք, ասում է.
-Իսկ ի՞նչ կասես, եթե ես քեզ մի պատմություն պատմեմ իմ կյանքից:

-Այ դա մեծ հաճույքով կլսեմ,-ասում է թոռնիկը և տեղավորվում տատիկի կողքին:

-Հին ժամանակներում, երբ անգամ հայրդ լույս աշխարհ չէր եկել, մենք ապրում էինք շատ ծանր պայմաններում: Բացի այն, որ ապրելու պայմաններն էին սուղ, մեզ նաև հալածում էին քրիստոնյա լինելու համար:

Մենք չէինք կարող բացահայտ խոսել Աստծո մասին, Աստվածաշունչ կարդալ, քանի որ կարող էինք խիստ պատժվել, անգամ սպանվել:

Մի անգամ, երբ խմոր էի պատրաստել, որպեսզի հաց թխեի, գյուղում լուրեր տարածվեցին, թե ոստիկանները շրջում են բոլոր տներով և փնտրում Աստվածաշունչ, որպեսզի ոչնչացնեն այն և ձերբակալեն տան բնակիչներին:

Այս լսելով՝ ես խուճապի մատնվեցի, որովհետև մենք տանն ունեինք Աստվածաշունչ: Հասկացա, որ եթե պահեմ տան անկյուններում, ոստիկանները հաստատ կգտնեն: Երկար մտածելուց հետո որոշեցի Աստվածաշունչը դնել թթխմորի մեջ և դնել վառարանը:

Դեռ նոր էի փակել վառարանի դուռը, երբ ոստիկաները ներխուժեցին և սկսեցին տակնուվրա անել մեր տունը:

Իհարկե, նրանք հիասթափված գնացին, որովհետև մտքներով էլ չանցավ, որ Աստվածաշունչը դրած կլինեի կրակի հնոցի մեջ:

Մենք ընտանիքով շատ էինք տխրել, հայրս անգամ մեղավոր էր զգում իրեն, որ հալածանքից խուսափելու համար զոհել է Աստվածաշունչը:

Հիշում եմ, որ արցունքն աչքերիս՝ բացեցի վառարանի դուռը և հանեցի այնտեղից հացերը:

Հայրս անմիջապես վերցրեց այն հացը, որի մեջ Աստվածաշունչն էր և մի քանի րոպե անց այնպես բղավեց, որ մենք սարսափահար եղանք:

Աստվածաշունչն ամբողջապես անվնաս էր մնացել: Այնպիսի տպավորություն էր, կարծես ես այն թաքցրել էի գրապահարանում:

-Տատի՛կ, Աստվածաշունչն անվնաս էր մնացել, ինչպես Սեդրակը, Միսաքը և Աբեդնագո՞վը:
-Այո՛, փոքրի՛կս, ամբողջապես անվնաս:

-Տատիկ, ինչ վատ բան ստացվեց, ի՞նչ ես կարծում՝ ես իմ անհավատությամբ նեղացրել եմ Աստծուն: Ես ինձ այնքան մեղավոր եմ զգում, որ կարծել եմ, թե Աստվածաշունչը հեքիաթների գիրք է:

-Մի՛ վհատվիր, կարևորը, որ հասկացար սխալդ: Իսկ ահա երեկոյան, երբ կպառկես քնելու, ներողություն խնդրիր Աստծուց, և Նա անպայման քեզ կների:

Աղբյուր՝ Դեպի լույս

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS