Իսկ դուք ունե՞ք սիրելի երգ: Այնպիսի մի շքեղ երգ, որից սիրտդ սկսում է արագ խփել, իսկ մարմինդ ակամա սկսում է շարժվել ռիթմին համապատասխան:
Այս տեսանյութի գլխավոր հերոսուհին ունի նման սիրելի երգ: Դա Բրունո Մարսի «Uptown Funk» կոմպոզիցիան է:
Փոքրիկը հիացմունքով լսում է երգը, բայց նրան մեծագույն բավականություն է պատճառում հատկապես կրկներգը:

Ամեն անգամ անհամբերությամբ սպասում է դրան, որ հավեսով պարի: Երեխայի ծնողներն ուղղակի չէին կարող այս կադրերով միայնակ հիանալ և որոշեցին կիսվել համացանցում:
Նայեք, թե ինչ անկեղծ հաճույքով է պարում փոքրիկը: Ուշադիր եղեք հատկապես 0:35-ից:
