Եթե ես ծնկաչոք ծխուկները չհավաքեմ, ապա իմ որդին և նրա ծառայակից ընկերները պետք է ավելը վերցնեն եւ մաքրեն իր զորամասի տարածքը

Նիկոլ Փաշինյանը Վիեննայում Հայաստանի դեսպանությունում հանդիպում է ունեցելտեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր վարչապետին դիմավորել են ջերմորեն և բուռն ծափահարություններով:


Պատասխանելով ներկաների հարցերին Փաշինյանն անդրադարձել է բանակում տիրող մթնոլորտին:
Նա ասել է, որ խնդրել է «գաղտնի» տեղեկություններ փոխանցել Արցախում ծառայող իր որդու մասին, որպեսզի հասկանա, թե որդին մասնակցու՞մ է զորամասում կազմակերպվող աշխատանքներին:

«Եթե ես ծնկաչոք ծխուկներն եմ հավաքում՝ լինելով ՀՀ վարչապետ, իմ տղան ծառայելիս, այո, պետք է ավելը վերցնի եւ մաքրի իր զորամասի տարածքը, եւ դա իր համար պետք է լինի ոչ թե նվաստացուցիչ, դա իր համար պետք է լինի հպարտանալու առարկա»,-ասել է Փաշինյանը:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS