Երբեք հանգիստ չենք թողելու այս իշխանություններին. Տեսանյութ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներին.

«Շնորհակալ եմ բոլորիդ՝ և՛ ՀՀԿ-ին, և՛ ինձ տրված ձայների համար, շնորհավորում եմ ու հաջողություններ մաղթում նորընտիր ԱԺ-ի բոլոր ապագա անդամներին ու փաստում, որ ՀՀ-ում քաղաքական կյանքը շարունակվելու է և մնալու է իր բարձունքում՝ շնորհիվ նաև մեր քաղաքական մասնակցության:

Հանգիստ չենք թողնելու այս իշխանություններին՝ վայելելու իրենց կողմից ստեղծված մենիշխանական այս քաղաքական բուրգը: Ժողովուրդն իր մտահոգությունները բարձրաձայնելու է նաև մեր շուրթերով»,- ասել է Արմեն Աշոտյանը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS