Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը՝ վարչապետի հայտարարության մասին

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում սկանդալային գրառում է կատարել, նշելով, որ սկսում է հեղափոխության երկրորդ փուլը:

Դրան շատ արագ արձագանքեցին ՔՊ կուսակցության անդամենրը, պաշտոնյաներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, օրենսդիր և գործադիր մարմնի ներկայացուցիչներ  որոշումն, ըստ երևույթին, Ռոբերտ Քոչարյանի՝ Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի կողմից ազատ արձակելու որոշման հետևանքն էր:

Armdaily.am-ը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանից փորձեց ճշտել, թե ինչպես է վերաբերում Փաշինյանի հայտարարությանը և արդյո՞ք գնալու է աշխատանքի: «Գնալու եմ աշխատանքի և չեմ կարծում, որ ես այն պաշտոնյան եմ, ով պետք է մեկնաբանի վարչապետի հորդորը»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

Աղբյու

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS