Զբոսայգում ծառերի մոտ մի 1,5-2 տարեկան երեխայի նկատեցի․ Տեսնելով ինձ՝ ձեռքերը պարզած իմ ուղղությամբ վազեց․․․Գրկեցի նրան ու գնացի մոտակա ոստիկանության բաժանմունք

Զբոսայգում ծառերի մոտ մի 1,5-2 տարեկան երեխայի նկատեցի․ Տեսնելով ինձ՝ ձեռքերը պարզած իմ ուղղությամբ վազեց․․․Գրկեցի
նրան ու գնացի մոտակա ոստիկանության բաժանմունք։Մի քանի օր առաջ աշխատանքից տուն էի վերադառնում, որոշեցի այգու
միջով անցնել՝ ճանապարհս կրճատելու համար:

Պատահաբար մանկասայլակ նկատեցի, սակայն տարօրինակն այն էր, որ մոտակայքում մեծահասակներ չկային: Մոտեցա, և քիչ
այն կողմ՝ ծառերի մոտ, 1.5-2 տարեկան փոքրիկ աղջնակի տեսա: Երեխան ժպտաց և ձեռքերը մեկնած՝ դեպի ինձ վազեց: Բնակա-
նաբար, ես գրկեցի փոքրիկին, և որոշեցի գտնել ծնողներին:Սակայն անհաջող փորձերից հետո ոստիկանություն զանգեցի:

Բարեբախտաբար, երեխաներիս համար թխվածքաբլիթ և հյութ էի գնել, մի քիչ կերակրեցի փոքրիկին, ակնհայտ էր, որ խեղճը քաղ-
ցած է:Եկա տուն, ամուսինս և աղջիկներս զարմացան՝ գրկումս անծանոթ փոքրիկի տեսնելով:Ամբողջ երեկո երեխան մնաց մեր տա-
նը, խաղաց իմ դուստրերի հետ: Ի վերջո, զանգեցին ոստիկանությունից:

Պարզվեց, երեխան մոր հետ այգում է եղել: Մայրը հղի էր, հանկարծ ուշագնաց է եղել, իսկ երեխան, հավանաբար, մանկասայլակով
է խաղացել և հեռու է գնացել: Անցորդները, ովքեր օգնել են կնոջը, չեն իմացել, որ նրա հետ երեխա կա:Ուղիղ 15 րոպե անց եկավ
երեխայի հայրը: Նա վախից և հուզմունքից դողում էր, հանգստացավ միայն այն ժամանակ, երբ գրկեց դստերը: Մենք նրան սուրճ
հյուրասիրեցինք, և թույլ չտվեցինք գնալ, մինչ նա լիովին ուշքի եկավ: Նա մեզ հարյուր անգամ շնորհակալություն հայտնեց, իսկ մի
քանի ժամ անց զանգեց և ասաց, որ կինը տղա երեխա է լույս աշխարհ բերել:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS