Ինչպես ճիշտ ընտրել հարմար բարձրակրունկ կոշիկներ. Հարգելի տիկնայք հետևեք այս խորհուրդներին…

Ձեզ ենք ներկայացնում բարձրակրունկ կոշիկներ ճիշտ ընտրելու գաղտնիքներ:

1. Ըստ բժիշկների՝ առօրյա բարձրակրունկները պետք է 2-4 սմ-ից ոչ բարձր կրունկ ունենան:


2. Օգտվիր այս պարզ բանաձևից՝ ((հասակ/ոտքերի երկարություն)-1,61)*10: Օրինակ՝ իմ հասակը 170 սմ է, ոտքերիս երկարությունը՝ 80 սմ:
Այս թվերը տեղադրենք բանաձևի մեջ՝ ((170/80)-1,61)*10 = 5,15:

Այդպիսով, ինձ համար իդեալական բարձրակրունկի բարձրությունը 5,15 սմ է:

3. Շքերթային կոշիկներ ընտրելու համար պետք է հարմար նստել աթոռի վրա, ոտքերն առաջ ձգել (այդ ընթացքում չի կարելի քաշել ոտնաթաթը) և չափել ոտնաթաթի կրունկից մինչև բարձիկ հեռավորությունը:

Ստացված թիվը ոտնաթաթիդ բնական կորությունն է, որը հավասար է քեզ համար իդեալական շքերթային բարձրակրունկի բարձրությանը:

Աղբյուր՝ Blognews.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS