ԼԱՎ ԼՈՒՐ. Առաջին և երկրորդ երեխայի միանվագ գումարը կավելանա մի քանի անգամ

Զարուհի Բաթոյանը՝ ԱԺ-ում 2020թ. բյուջեն ներկայացնելիս ասել է.

«Շատ կարևոր որոշում ենք ընդունել ծայրահեղ աղքատության մեջ գտնվող քաղաքացիներին աջակցություն տրամադրելու վերաբերյալ, այն քաղաքացիներին, ովքեր գրանցման հասցե չունեին, ծայրահեղ աղքատության մեջ գտնվող մարդիկ, ովքեր հասցեներ չունեին, զրկվում էին այդ աջակցությանը դիմելու հնարավորությունից, մենք այժմ այս խոչընդոտն ենք վերացրել, ու քաղաքացիները կարող են գրանցվել տարածքային աջակցման կենտրոնների հասցեում և ստանալ աջակցություն, թղթաբանության խնդիրներն ենք լուծել»,- ասաց նա:

Խոսեց նաև ժողովրդագրական ծրագրերի մասին` դրանց ուղղությամբ աշխատանք են տանում, ավելացումներ են նախատեսվում: Հաջորդ տարվա հուլիսից ավելանալու է նաև երեխաների ծննդյան ինչպես միանվագ, այնպես էլ ամեն ամիս տրամադրվող աջակցության չափը:

«Հուլիսի 1-ից նախատեսում ենք մինչև 2 տարեկան երեխայի խնամքի աճ 18 հազարի փոխարեն կդառնա 25500 դրամ, ծրագրի ֆինանսավորումը կավելանա 1 մլրդ դրամով, առաջին և երկրորդ երեխաների ծննդյան միանվագ աջակցությունը 50 և 150 հազար դրամից դարձնել 300 հազար դրամ: Այս ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորումը կազմում է 2.5 մլրդ դրամ»,- ներկայացրեց նա:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS