Ծառուկյանին կարող է մեղադրանք առաջադրվել. «Քցում է». «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը արդեն տևական ժամանակ է հրաժարվում է վճարել BMW ավտոմեքենաների սրահի շինարարներին: Խոսքը մոտ մեկ միլիոն դոլարի կամ ավելի կոնկրետ՝ 465 մլն դրամի մասին է:

Շինարարությունը կատարած «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերության տնօրեն Զարուհի Սարգսյանը հաղորդում է տվել ոստիկանություն, որ «Եվրոմոթորս» ընկերությունը արդեն տևական ժամանակ է հրաժարվում է վճարել BMW ավտոսրահի կառուցման համար:

Սարգսյանը մինչև հիմա փորձել է գումարը ստանալ համոզելով, սակայն տեսնելով, որ Ծառուկյանը որոշել է իրենց քցել, դիմել է իրավապահ մարմիններին:

Եթե Զարուհի Սարգսյանի դիմումում նշված հանգամանքները հաստատվեն, ապա Ծառուկյանը կարող է մեղադրվել խարդախության մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS