Կինը բարկացած և դուրս գնաց տանից, երեխաներին թողնելով հայրիկի մոտ. 2 օր հետո մի նամակ ստացավ

Տղամարդը տուն վերադառնալուց հետո միշտ նստում և հեռուստացույցէր նայում, բացարձակապես չէր զբաղվում երեխաների հետ,չէր հետաքրքրվում նրանցով։Օրերից մի օր կինը էլ չդիմացավ,թողեց և դուրս եկավ տնից՝ թողնելով երեխաներին հայրիկի հետ։Մի քանի օր հետո նա նամակ ստացավ ամուսնուց։

Սիրելի՛ս,մի քանի օր առաջ մենք վիճեցինք։Դու բարկացար և թողեցիի հեռացար տնից։Այդ պահին ես միայն ուզում էի նստել բազմոցին,նայել ֆուտբոլ և հանգստանալ։Ես շատ հոգնած էի,վատ տրամադրություն ունեի,իսկ երեխաները անընդհատ լացում էին։

Դու ինձ անընդհատ մեղադրում էիր,որ ես չեմ զբաղվում երեխաների հետ,չեմ խաղում նրանց հետ,հոգ չեմ տանում նրանց մասին։Ես չդիմացա և ասացի,որ շատ եմ հոգնում աշխատանքի վայրում,տուն գալուց հետո հանգտսանալու կարիք եմ ունենում,իսկ երեխաները անընդհատ լացում և աղմկում են։

Երբ դու բարկացած հեռացար,ես մնացի երեխաների հետ մենակ։Հաջորդ օրը ես ստիպված էի ազատ օր վերցնել երեխաների մասին հոգ տանելու համար,քանի որ դու ետ չվերադարձար։

Ես մի ամբողջ օր մնացի երեխաների հետ տանը։Ես ընդունում եմ,որ կյանքում նման դժվար գործ չէի արել։ Չափազանց բարդ էր հոգ տանել միանգամից 3 երեխաների մասին,նրանք անկառավարելի են։

Ես ժամանակ չունեի ո՛չ սնվելու ո՛չ հանգստանալու։Ես հասկացա,որ բնական է այն,որ դու չես կարողանում հասցնել քեզ հետևել,սպորտով զբաղվել։Ես հասկաց,որ մայրությունը մշտական զիջումներ է ենթադրում։

Դուչես կարողանում հանդիպել ընկերուհիներիդ հետ,չես կարողանում ժամանակ անցկացնել առանց երեխաների։ Ես հասկացա,որ մայրերը այս հասարակության մեջ ամենակարևոր դերն են ունենում,սակայն դա ոչ միշտ են գնահատում։

Ես հիանում եմ քեզնով,ինչպե՞ս է քեզ մոտ այդ ամենը ստացվում։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS