Ձեր քնելու դիրքը կխոսի Ձեր բնավորության մասին

Ենթագիտակցական շերտում պահվում են մարդկային էության բնորոշիչները, որոնք արտահայտվում են նրա շարժումների, ժեստիկուլյացիայի, ինչու չէ, նաև քնելու դիրքի միջոցով:

1․ Մեջի վրա քնելը խոսում է այն մասին, որ անձն ունի ներքին ինքնավստահության մեծ չափաբաժին, ինչը կարող է նույնիսկ եսասիրության հանգեցնել, բայցև փաստում է անհատի հավասարակշված հանգստության մասին: Այս դիրքում քնած մարդը շարունակաբար ընդլայնում է իր տարածքները:

2․Սաղմնային դիրքով քնող մարդը մշտապես հովանավորողի, իրեն առաջնորդողի կարիք է զգում: Նա քնելիս սեղմվում է մահճակալի մի անկյունում՝ կծկելով ոտքերն ու մեջքը:

3․Դեմքով դեպի բարձը քնող անձիք սիրում են կայունություն, ստաբիլություն. նրանց բնորոշ է ձգտումը դեպի հստակեցում: Նրանք անտեսում են ցանկացած տիպի քննադատություն՝ նախապատվութթյունը տալով ինքնուրույն կայացրած որոշումներին:

4․Կողազդրի վրա քնելու դիրքը նմանվում է սաղմնային դիրքին, բայց դիրքային հանգստության առումով նկատելի է նաև որոշակի տարբերություն: Նմանօրինակ դիրքը հուշում է, որ տվյալ անհատը տրամաբանող, օբյեկտիվ մեկն է, ով չի սիրում հուզական ոչինչ:

աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS