Մի քանի օր առաջ ամուսնուս բռնացրեցի մի ուրիշ կնոջ հետ, իսկ նա ասաց, որ դա հանուն մեր ընտանիքի է արել․ Պարզվեց այդ
կինը․․․
Սովորում էի համալսարանի 4-րդ կուրսում, երբ ծանոթացա հետաքրքիր երիտասարդի հետ: Նա շատ լավ տպավորություն թողեց,
սկսեցինք հանդիպել: Մի քանի ամիս անց ամուսնացանք:Քանի որ վարձով էինք ապրում, որոշեցինք երկուսով աշխատել, գումար
խնայել՝ մեր սեփական տունը գնելու համար: Մենք հասկանում էինք, որ դա արագ գործընթաց չէ, բայց պատրաստ էինք սպասել:

Հաջորդ մի քանի տարիների ընթացքում մենք կենտրոնացել էինք աշխատանքի վրա: 4 տարվա ընթացքում հավաքեցինք որոշակի
գումար, սակայն ըստ մեր հաշվարկների պիտի ևս մի քանի տարի աշխատեինք նման կերպ, որ ունենանք անհրաժեշտ գումարը:
Սակայն շուտով մեր հարաբերություններում դժվար շրջան սկսվեց: Բանն այն է, որ ամուսինս սկսեց ուշ վերադառնալ աշխատան-
քից, իսկ շուտով սկսեց նույնիսկ գիշերել գրասենյակում:
Նա դա բացատրեց նրանով, որ իր պաշտոնը բարձրացրել են, դրա համար էլ նա այդ ռեժիմով է աշխատում: Նրան չհավատալու
պատճառ չունեի, քանի որ ամբողջ աշխատավրձը տուն էր բերում:Մի օր նա աշխատանքի գնալուց հեռախոսը մոռացավ տանը:
Չկարողացա հաղթահարել հետաքրքրասիրությունս և որոշեցի կարդալ անձնական հաղորդագրությունները:

Այդ ժամանակ էլ ապրեցի կյանքիս ամենամեծ շոկը…Պարզվեց, որ ամուսիսնս արդեն երկար ժամանակ սիրավեպի մեջ է իր տնօրե-
նի հետ: Այդ կինը նրան սիրային հաղորդագրություններ էր գրում, ամուսինս էլ պատասխանում նույն տոնով: Մի քանի ժամ արտաս-
վեցի…չէի հասկանում, ինչպես կարող էր ինձ հետ նման բան լինել:
Երեկոյան վերադարձավ ամուսինս, ասացի, որ ամեն ինչ գիտեմ: Իսկ նա էլ հայտնեց, որ այդ ամենը հանուն մեր ընտանիքի է անում,
որպիսի ավելի շուտ կարողանանք տուն գնել: Խնդրեց,որ իրեն խիստ չդատեմ և չհեռանամ իրենից:Այսօր գնացել եմ մայրիկիս տուն,
որպիսի մտածեմ և հասկանամ, թե ինչ պիտի անեմ և ինչպես ապրեմ…
