Սաշիկ Սարգսյանը 30 միլիոն դոլար կվերադարձնի բյուջե և Ծախկաձորի Գոլդեն Փելեսը կնվիրի պետությանը

Իջևանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը  անդրադարձավ մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի ունեցվածքին, ապա՝ Սաշիկ Սարգսյանի 30 մլն դոլարին:

«Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ն հրապարակել էր տեսանյութ, որում Երևանի «Գոլդեն Փելես» հյուրանոցի բացումն էր՝ 2014 կամ 2016թ-ին, որը ներկայացվում էր որպես օտարերկրյա ներդրում: Իրականում ՀՀ-ում աշխատված կոռուպցիոն փողերը տարել են Կիպրոս պտտել, բերել, էստեղ հյուրանոց կառուցել:

Բայց հարցը դա չի: Ինձ տեղեկացնում են, որ Ավետիսյանի ընտանիքն օրեր առաջ դիմել է Պետգույքի կառավարման վարչություն ու ասել, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը նվիրում է պետությանը:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի եղբոր 30 մլն դոլարին, իմ նախորդ ելույթից հետո Սաշիկ Սարգսյանն ասել էր, որ պատրաստ է գումարների մի մասն ինչ-որ նպատակների համար տրամադրել: Ինձ ասում են, որ նա վերջերս պատրաստակամություն է հայտնել 30 մլն դոլարը վերադարձնել բյուջե»,- ասաց Փաշինյանը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS