12 ամենավտանգավոր բաղադրիչները. Սրանք երբևէ մի ավելացրեք ապուրի մեջ

Չկա մի տանտիրուհի, որը չէր ուզենա տնեցիներին չուրախացնել համեղ տաք ապուրով։ Սակայն տնական ապուրը կարող է հարուստ լինի աղով և հագեցած ճարպերով։

Եթե ձեզ թվում է՝ տանը պատրաստված ուտելիքը ձեր առողջության անվտանգության երաշխիք կարող է տալ, չարաչար սխալվում եք։

«Խոսում է Երևան»-ը ներկայացնում է տարածված մթերքների ցանկը, որոնք անհրաժեշտ է բացառել։

1.Սպիտակ ալյուր

Ապուրն ավելի խիտ ու կշտացնող  դարձնելու համար որոշ տանտիրուհիներ մեջն սպիտակ ալյուր են գցում։ Բայց ալյուրն ամենավնասակար բաղադրամասերից է։ Ապուրի սննդարարությունը չի աճի, իսկ այ ավելորդ կալորիաները կշատանան։

2. Արգանակի խորանարդիկներ

Սրանք ոչ միայն առողջության համար վտանգավոր նատրումի գլյուտամինատ են պարունակում, այլև արհեստական գունավորիչներ, որոնք բացասաբար են ազդում ամբողջ օրգանիզմի վրա։

3. Հյութ

Շատ բաղադրատոմսերում առաջարկում են հյութ օգտագործել՝ ապուրի բույրը բազմազան դարձնելու համար։ Նման բանջարեղենային հյութերը պարունակում են շաքար և անօգուտ կալորիաներ, դրա համար էլ ճաշը միայն թարմ բանջարեղենով եփեք։

4. Աղի արգանակ

Եթե ճաշ եփելիս գերադասում եք օգտագործել խանութի արգանակ՝ քիչ կալորիաների համար, մի մոռացեք նաև չափազանց շատ աղի պարունակության մասին, որը բարձրացնում է ճնշումը, այրոցներ ու փորի փքվածություն առաջացնում։ Աղի արգանակ մի լցրեք ապուրի մեջ։

5. Գետնընկույզի յուղ

Ասիական խոհանոցի սիրահարները ծանոթ են գետնընկույզի յուղի հիմքով ապուրներին։ Չմոռանաք, որ այս յուղը շատ շաքար ու  հագեցած ճարպեր է պարունակում, որոնք վնասակար են սրտի համար, գոտկատեղն էլ հաստացնում են։ Օգտագործեք միայն բնական ընկույզի յուղ։

6. Եգիպտացորենի հաց

Մեքսիկական խոհանոցը դժվար է պատկերացնել առանց եգիպտացորենի հացի, բայց դա օրգանիզմի համար այնքան էլ լավ մթերք չէ։ Դրա մեջ շատ ճարպ ու կալորիաներ կան, դրա համար էլ չիլին ավելի լավ է ուտել աղցանով։

7. Մակարոն

Շատերը սիրում են ավանդական ցորենի մակարոնով կամ լապշայով ապուրներ, բայց չպետք է մոռանալ, որ վերամշակված մակարոնում ոչ մի օգտակար նյութ չկա։ Հիամալի այլըտրանք կարող են լինել խոշոր աղացած ալյուրից պատրաստված մակարոնը կամ դդմիկի սպագետտին, որոնք հարուստ են բջջանյութով ու սպիտակուցով։

8. Սպիտակ բրինձ

Բրինձը ևս անօգուտ կալորիաների աղբյուր է։ Գարին, կինոան կամ դարչնագույն բրինձ ավելի լավ ընտրություն են։

9. Պահածոյացված բանջարեղեն

Այս բանջարեղենի մեջ ոչ մի օգտակար նյութ չկա։ Լիքը աղ ու համի ուժեղացուցիչներ է պարունակում, որոնք հանգեցնում են չմարսվածության։ Օրինակ պահածոյացված լոբու մի փոքր բաժինը պարունակում է 400 մգ աղ, իսկ դա հավասարազոր է մի տուփ չիփսի։ Առողջ ու համեղ ապուր ստանալու համար բացառապես թարմ բանջարեղեն օգտագործեք։

10. Տոմատի սոուս

Տնային պայմաններում տոմատով ապուր եփելիս խանութի սոուս մի լցրեք, քանի որ աքարի պարունակությունը մեծ է։ Վնասակար սոուսը փոխարինեք թարմ պոմիդորով կամ տնային տոմատի հյութով։

11. Աղ

Ճաշ եփելիս ուշադրություն դարձրեք բաղադրամասերին։ Եթե օգտագործում եք արգանակ, միս ու պահածոյացված բանջարեղեն, որոնց մեջ աղի պարունակությունն առանց դրա էլ շատ է, ապուրին լրացուցիչ աղ անել պետք չէ։ Չափից շատ աղ մի օգտագործեք։ Հոգ տարեք ձեր առողջությանը։

12. Շաքար

Վիճակագրության համաձայն՝ մարդիկ օրական միջինը 82 գրամ շաքար են օգտագործում։ Իսկ դա թույլատրելի քանակից 37 գրամով ավելի է։ Եթե սիրում եք ֆրանսիական սոխապուր, որի մեջ խորհուրդ է տրվում շաքար լցնել, գոնե փորձեք սահմանափակել շաքարի օգտագործումը։

Որպեսզի ձեր սիրելի ապուրը ոչ միայն համեղ, այլև օգտակար լինի, բացառեք վերոնշյալ մթերքները։ Ճիշտ սնվեք և առողջ կլինեք։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS