Ավստրալուհի Լինդա Թրևանսը տեսել է սեփական երեխայի մահը: Նրա աղջկա պատմությունը ներկայացնում է EnterTrain-ը: Լինդայի դուստրը՝ Քեսիդին, ընդամենը 13 տարեկան է եղել, երբ մի խումբ աղջիկներ սկսել են նրան ծաղրել դպրոցում:
Ամեն ինչ այնքան լուրջ է եղել, որ աղջիկը հրաժարվել է դպրոց գնալ և բաց է թողել գործնականում մի ամբողջ ուսումնական տարի:
Քեսիդին հատուկ վերականգնողական կուրսերի է հաճախել, և կարծես ամեն ինչ սկսել է կարգավորվել:
Նույնիսկ Քեսիդիին ծաղրած աղջիկներն ասել են, որ գիտակցել են իրենց սխալները և ներողություն են խնդրել: Նրանք աղջկան փառատոնի են հրավիրել:
Բայց ի վերջո պարզվել է, որ դա ընդամենը նրան ծուղակը գցելու պատրվակ է եղել: «Նոր ընկերները» Քեսիդիին տարել են տոնի հարևան տուն, որտեղ կազմակերպել են նրա բռնաբարությունը: Ավելի ուշ աղջկա մայրը պատմել է.
«Այնտեղ եղել են ավելի մեծ տղաներ, որոնց մասին Քեսը ոչինչ չի իմացել: 2 աղջիկ նստել են ներքևում և սպասել, երկու 15-ամյա տղաներ բռնաբարել են նրան, իսկ մեկը կանգնել է մուտքի դուռը հսկելով»:
Տեղի ունեցածի մասին ոստիկանությանն են հայտնել, բայց Քեսիդին չի կարողացել ուժ գտնել և պաշտոնական հայտարարություն անել: Սպառնալիքները սոցցանցերում շարունակվել են, նա վախեցել է հաշվեհարդարից: Երբ տեղի ունեցածի մասին դպրոցում են հայտնել, այնտեղ միայն ձեռքերն են թափահարել՝ ասելով, որ հիմա դա ոստիկանության գործն է:
Որոշ ժամանակ անց աղջիկն ինքնասպան է եղել: Աղջկա մահից հետո մայրը սոցցանցի իր էջում իր երեխային նեղացնողների համար ուղերձ է գրել:
Ուղերձում Լինդան նշել է, որ բոլորին հայտնի են տեղի ունեցածի մեղավորների անունները: Կինը հուսով է, որ նրանք ամբողջ կյանքում կհիշեն Քեսիդիի անունը, չէ՞ որ նրա արյունը նրանց ձեռքերին է:
Նյութի աղբյուրը` http://loool.info/archives/16371