20 ամյա աղջնակը մահացավ քաղցկեղից. նրա վերջին ցանկությունը կհուզի ձեզ

Ձեզ ենք ներկայացնում երիտասարդ Ռասին Պրեգունտայի պատմությունը, ում առաջ բոլոր ճանապարհները բաց էին: 20-ամյա ֆիլիպինցի ուսանողուհին արդեն հասցրել էր իրեն որպես մոդել փորձել:

Նրա վառ արտաքինը գերում էր տղաներին, իսկ սուր միտքը լուսավոր ապագա էր խոստանում: Ցավոք, աղջկա երազանքերն անկատար մնացին: Ռասինի մայրը սարսափց գունատվեց, երբ բժիշկները նրա դստերը օստեոսարկոմա ախտորոշեցին:

Բոլորը հույս ունեին, որ աղջկա երիտասարդ օրգանիզմը կկարողանա հաղթահարել հիվանդությունը, բայց ոչ: Իմանալով, որ իրեն 5 օրից ոչ ավել է մնացել ապրելու, գեղեցկուհին որոշեց անձամբ ծրագրել իր թաղումը:

«Քանի որ ինձ վիճակված է մահանալ, ես գեղեցիկ կմահանամ»,- ասաց Ռասինը քրոջը: Հարազատներն աղջկան օգնեցին իրականացնել իր վերջին ցանկությունը: Ֆիլիպինուհին ամեն ինչ մանրամասնորեն մտածեց: Նա ինքն իր համար դագաղ ընտրեց, որոշեց՝ ինչպիսին կլինի դիմահարդարումը և ինչ կլինի իր հագին: Ուսանողուհին նույնիսկ մազերի ծաղկեպսակը չմոռացավ:
Վերջում Ռասինը մորը և քրոջը խնդրեց իրեն հոր կողքին թաղել: Իմանալով, որ իր վերջին ցանկությունը կիրականանա, աղջիկն այս աշխարհից ժպտադեմ հեռացավ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում՝ https://bestinfo.am/archives/47466

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS