80-ամյա տղամարդը նստած էր բազմոցին՝ բարձրագույն կրթություն ստացած 45-ամյա հարազատ որդու հետ․ Հանկարծ պատուհա-
նագոգին մի ագռավ նստեց…Լավագույն առակը ծնողների մասին․․․ փորձեք չհուզվել կարդալիս
80-ամյա ծերունին նստած էր բազմոցին՝ բարձրագույն կրթություն ստացած իր 45-ամյա որդու հետ: Հանկարծ պատուհանագոգին
մի ագռավ նստեց:Հայրը հարցրեց որդուն.
-Ի՞նչ է սա:
-Սա ագռավ է, — պատասխանեց որդին:
Մի քանի րոպե անց հայրը նորից հարցրեց.
-Ի՞նչ է սա:
-Հայրիկ, ես հենց նոր քեզ ասացի: Սա ագռավ է, — պատասխանեց որդին:
Որոշ ժամանակ անց հայրը երրորդ անգամ հարցրեց.
-Ի՞նչ է սա:
Այս անգամ որդին պատասխանեց մի փոքր բարձր տոնով, արդեն նյարդայնացած:
-Սա ագռավ է, ագռա՛վ:
Հայրը չորրորդ անգամ է հարցնում որդուն:
-Ի՞նչ է սա:
Այս անգամ որդին բղավում է հոր վրա:
-Ինչու՞ ես ինձ անընդհատ նույն բանը հարցնում, այն դեպքում,երբ քեզ հազար անգամ ասացի արդեն՝ ՍԱ ԱԳՌԱՎ Է: Ի՞նչ է, անհաս-
կանալի՞ է քեզ:
Հայրը վեր կացավ և գնաց իր սենյակ: Այնուհետև ետ վերադա րձավ՝ հին, փոշոտ օրագրով, որը նա պահում էր որդու ծննդյան իսկ
օրվանից: Նա բացեց օրագիրը և խնդրեց որդուն կարդալ, թե ինչ է այնտեղ գրված:Երբ որդին նայեց առաջին էջին, տեսավ հետևյալ
գրառումը.
«Այսօր իմ 3-ամյա որդին նստած էր ինձ հետ բազմոցին, երբ հանկարծ պատուհանին ագռավ նստեց: Որդիս 23 անգամ հարցրեց, թե
ինչ է դա, և ես 23 անգամ պատասխանեցի, որ դա ագռավ է: Ամեն անգամ,երբ նա տալիս էր նույն հարցը, ես քնքշորեն գրկում էի նը-
րան: Ես ընդհանրապես չէի նյարդայնանում, միմիայն քնքշանք՝ անմեղ երեխայիս հանդեպ»:
Երբ երեխան 23 անգամ հարցրել է. «Ի՞նչ է սա»,հայրն ամենայն նրբությամբ պատասխանել է նրան 23 անգամ,իսկ երբ հայրը որդուն
տվեց նույն հարցը՝ ընդամենը 4 անգամ՝ որդին զայրույթ և վրդովմունք ցուցաբերեց:Այսպիսով…
Եթե Ձեր ծնողները հասել են ծերության տարիքի, ապա մի արհամարհեք նրանց և մի վերաբերվեք որպես բեռի: Հարգանքով խոսեք
նրանց հետ, հանգստություն պահպանեք, լսեք նրանց, բարի եղեք: Հոգ տարեք Ձեր ծնողների մասին:Այսօրվանից հաճախ ինքներդ
ձեզ բարձրաձայն ասեք. «Ես ցանկանում եմ ծնողներիս միշտ երջանիկ տեսնել:
Նրանք հոգ են տարել իմ մասին ծնվածս օրվանից: Նրանք միշտ անխնա կերպով իրենց սերն են ինձ տվել: Նրանք սարեր ու ձորեր են
անցել, հաշվի չեն առել բուքն ու շոգը և ոչինչ չեն խնայել՝ ինձ՝ հասարակության լիարժեք անդամ դարձնելու համար»: Աղոթեք Աստ-
ծուն. «Ես կհետևեմ իմ ծեր ծնողներին՝ հավատով և սիրով: Ես նրանց միայն բարի և լավ խոսքեր կասեմ,ինչպես ժամանակին նրանք
են ինձ ասել»: