Ես արդեն որդի ունեմ, բայց դու․ Հարևանուհիս շատ էր հպարտանում իր որդով, բայց երբ տղան մեծացավ․․․
Մեր իրականության մեջ որդի ունենալու գաղա փարը շատերի համար առաջ նային խնդիր է: Անպայման ուզում են որդի ունենալ: Շատ տղամարդ կանց համար դա նաև «ինքնասիրո ւթյան» հարց է:Ծնող ները կարծում են, որ որդին իրենց օր ծերության տիրություն կանի, ինչպես ասում են. «թաղող կունենան»:Բայց իրականում շատ ան-գամ ենք ականատես լինում այլ պատկերի: Իմ հարևանի ընտան իքում 3 հրաշք աղջիկներ էին մեծանում, խելա-ցի, դաստիարակված, հիա նալի երեխաներ էին:Բայց նրանց հայրը շարունակ ասում էր, որ իսկական տղամար-дը պետք է արու զավակ ունենա, որ իր տոհմը շարունակի:

Վերջապես նրա նվիրական ցանկությունը կատարվեց, ծնվեց նրա որդին: Նա բոլորին ասում էր. «Ես արդեն որ-դի ունեմ, աշխարհը մի կողմ, նա մի կողմ»: Կինն ու ամուսինը երես էին տալիս որդուն, ինչպես ասում էին. «մեր մինուճարն է, մեր հույսն ու հավատը»: Այդ մինո ւճարը մեծացավ ու իսկական պատուհաս դարձավ ընտանիքի գլխին:Բակում բոլոր երեխաների հետ վիճում էր, տանը քույրերը պիտի ենթարկվեին նրան, դպրոցում կռվարա-րի հեղինակություն էր ձեռք բերել, իսկ ծնողները պաշտ պանում էին նրան: Երբ հարևանները ակնար կում էին, որ տղային սխալ են դաստիարակում, մայրը վիճաբանում էր և ասում էր.

«Դեռ կտեսնեք, թե ով է լինելու իմ տղան,դուք նրա ոտքերն եք համբուրելու»:Որոշ ժամանակ անց նրանք տեղա-փոխվեցին մեր շենքից, ինչպես հետո իմացանք, այդ տղան գողություն էր արել հարևանների մեկի տանից և նը-րանք ամոթահար հեռացան շենքից:Տարիներ անցան: Մի օր պատահաբար փողոցում հանդիպեցի հարևանու-հուս՝ այդ տղայի մորը: Նա սաստիկ վիճակում էր: Ես դժվարությամբ ճանաչեցի նրան: Նա դառնագին լաց եղավ ու պատմեց, որ որդու պարտքերի պատճառով վաճառել են իրենց տունը:

Նա քույրերի մեկի տանից խոշոր գումար էր գողացել, որի համար հայտնվել էր բանտում: Խեղճ կինը պատմեց, որ տղան հաճախ էր ծեծում հորը ու իրեն, ստիպում էր գումար գտնել իր համար: Հայրը, չդիմանալով այդ ամե-նին, մահացել էր սրտի կաթվածից, իսկ ինքը՝ ահա հայտնվել է փողո ցում, քանի որ ապրելու տեղ չունի:Եվ ապ-րում է դուստ րերից մեկի տանը: Ես նրանից բաժան վեցի շատ ծանր սրտով: Եվ շարունակ ինձ հարց էի տալիս, հասկացել է նա արդյոք, որ այդ ամենը իրենց «մինուճարի» սխալ դաստիարակության արդյունքն է:
Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ տղա և աղջիկ երեխաների միջև այդպիսի տարբերակումը: Ուզում էի նրան հիշեցնել իր իսկ խոսքերը. «տղա ունենամ, որ փեսայի հույսին չմնամ»: Սաստիկ ցավալի է:
