Դդմիկով կոտլետի պատրաստման ձևը

Բաղադրամասեր

  • 1 կգ դդմիկին ՝
  • սամիթ,
  • 3 հատ ձու,
  • 3 պճեղ սխտոր,
  • 4 ճ/գ ալյուր,
  • աղ, սև պղպեղ ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Դդմիկները լվանալ, կեղևազրկել և անցկացնել քերիչով։ Վրան աղ լցնել և թողնել 10 -15 րոպե, որպեսզի ջուրը առանձնանա։ Դդմիկից առաջացած ջուրը քամիչով քամել։ Դդմիկի վրա ավելացնել քերած սխտորները, կտրատած սամիթը, համեմել պղպեղով։ Ավելացնել նաև հարած ձվերը և ալյուրը։ Բոլորը միասին լավ խառնել։ Թավայի մեջ լցնել ձեթ և տաքացնել։ Ճաշի գդալով վերցնել խճողակից, ձևավորել կոտլետներ և երկու կողմից տապակել տաքացած ձեթի մեջ։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS