Թաթար բորակիի պատրաստման եղանակը

      Բաղադրամասեր

         0.5 ալյուրին ՝

  • 150 գրամ մածուն,
  • 3 գլուխ սոխ,
  • 8 ճ/գ յուղ, ջուր,
  • աղն ու սխտորը ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Ալյուրը մաղել: Մի փոքր ջրին աղ խառնել, լցնել ալյուրի վրա, խմորը հունցել: Խմորը պետք է թույլ չլինի: Բարակ բացել և կտրել փոքր քառակուսիներով : Ձեռքերն ալյուրոտել, խմորները վերցնել, լցնել սինու վրա, որին ալյուր է ցանված: Կաթսայի մեջ ջուր եռացնել, մի գդալ աղ խառնել, եռացնել: Խմորիկները եփել աղաջրում: Մանր կտրատած սոխը յուղով տապակել, մինչև թափանցիկ դառնա: Խմորները քամել: Ափսեի մեջ լցնել բորակին, վրան առատ սոխեռած լցնել, մատուցել մածունի հետ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS