Եթե փորձել եք իսկական տնական հավ, ապա, հավանաբար, զգացել եք տարբերությունը՝ սուպերմարկետներից գնված մթերքի և գյուղական հավի միջև։ Բոլորս էլ գիտենք, որ արտադրողները միշտ չէ, որ արդար են աշխատում, բացի այդ մրցակցությունը շուկայում շատ մեծ է։ Արտադրամասերում հավերին կերակրում են հատուկ կերով, հորմոններով և հակաբիոտիկներով։ Իսկ հակաբիոտիկները կարող են մնալ հավի օրգանիզմում մի շաբաթից ավել։
Իսկ ինչպես ապահովագրել ձեզ և զգուշության միջոցներ ձեռնարկել։ Կարող եք մաքրել միսը հակաբիոտիկներից հենց ձեր խոհանցում։ Ահա թե ինչպես ազատել այն տոքսիններից։
Հնարք 1
Եթե եփում եք խանութից գնված հավ, ապա ցանկալի է չօգտագործել արգանակը։ Դրա մեջ ոչ մի օգտակար նյութ չկա։ Եփելու ընթացքում դուրս են գալիս բոլոր տոքսինները և հայտնվում արգանակի մեջ։ Հավով ապուրի համար օգտագործեք տնական միս։
Հնարք 2
Եթե որոշել եք ջեռոցում պատրաստել հավը, մաքրեք ներքին օրգանները, քանի որ հենց դրանց մեջ են կուտակվում տոքսինները։ Նաև խորհուրդ ենք տալիս հանել կաշին։
Հնարք 3
Հավը դնել հատուկ լուծույթի մեջ․ անհրաժեշտ է 1լ մաքուր ջուր և մի քանի գդալ կերակրի աղ։ Նաև լուծույթին ավելացնել 1/4 կիտրոն։ Հավը դնել լուծույթի մեջ և թողնել 2 ժամ։ Նույնը կրկնել 2 անգամ՝ նոր լուծույթ պատրաստելով։
Հավի միսը կարող եք թրջել նաև հանքային ջրի մեջ։ Այդպես միսը ոչ միայն կմաքրվի տոքսիններից, այլև կդառնա ավելի փափուկ։