Բաղադրամասեր
- ծաղկակաղամբ — 1 գլուխ
- կաթ — 100 գր
- պանիր — 100 գր
- ալյուր — 1 բաժակ
- աղ, պղպեղ բուսայուղ:
Պատրաստման եղանակը
Կաթսայի մեջ ջուր լցնել, եռացնել, ծաղկակաղամբը մասնատել, 2-3 ր. եփել և անմիջապես լցնել սառը ջրի մեջ։ Ձվերը հարել աղի և պղպեղի հետ, ավելացնել կաթը, քերած պանիրը, այնուհետև ալյուրը, խառնել։ Բուսայուղը լցնել տապակի մեջ, լավ տաքացնել։ Ծաղկակաղամբը թաթախել ձվի խառնուրդի մեջ և տապակել յուրաքանչյուր կողմը։