Համեղ բաղադրատոմս՝ ձուկը խմորի մեջ

Բաղադրամասեր

  • ձուկ – 1 հատ
  • շերտավոր խմոր – 1 տուփ
  • չորացրած թարխուն
  • կիտրոն — 1 հատ
  • կարմիր և կանաչ պղպեղ – 1- ական
  • ձու — 1 հատ
  • աղ, պղպեղ:

Պատրաստման եղանակը

Ձուկը մաքրել, լվանալ, աղ, պղպեղ ցանել: Կիտրոնը կիսել, կես կիտրոնի հյութը քամել, լցնել ձկան վրա, մի փոքր էլ ցողել ներսի կողմից: Չոր թարխունը փշրել, ցանել ձկան մեջ, փակել: Պղպեղների սերմատուփերը հեռացնել, մնացած մասը երկար շերտատել: Շերտավոր խմորը բացել, ձուկը դնել, պղպեղները դասավորել ձկան վրա, խմորի եզրերը փակել, սեղմել: Ձուն հարել, քսել խմորի վրա, խմորը ծակծկել: Եփել 180 աստիճանում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS