Բաղադրամասեր
խոզապուխտ — 300 գր,
տավարի լեզու — 250 գր,
բրոկոլի — 200 գր,
վարունգ — 2 հատ,
մայոնեզ — 100 գր,
թթվասեր — 100 գր,
սխտոր — 1 պճեղ,
սամիթ, աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Տավարի լեզուն եփել, սառեցնել և կտրատել: Բրոկոլին եփել աղաջրում, թողնել սառչի, մանր մասերի առանձնացնել: Մայոնեզը խառնել թթվասերի հետ, ավելացնել աղ, սև պղպեղ, ճզմած սխտոր, կտրատած սամիթ: Բոլոր բաղադրամասերը իրար խառնել և մատուցել :