Շերտավոր խմորի այս բաղադրատոմսով պետք չէ անընդհատ բացել ու փակել խմորը: Պարզապես խառնեք բոլոր բաղադրամասերը եւ պահեք սառնարանում:
Անհրաժեշտ է.
- Մարգարին 200 գրամ սենյակային ջերմաստիճանի կամ սերուցքային կարագ
- 1 ձվի դեղնուց
- 100մլ թթվասեր կամ կեֆիր
- Աղ ըստ ճաշակի
- 500 գրամ ալյուր
Պատրաստման եղանակը
Ալյուրի բուրգի մեջ քերեք մարգարինը: Որպեսզի այն չկպչի քերիչին, անընդհատ թաթախեք ալյուրի մեջ: Ձեռքերով տրորեք կարագն ու ալյուրը, ավելացրեք դեղնուցը, թթասերն ու աղը: Հունցեք, եթե խմորը դեռ կպչուն է մի քիչ ալյուր ավելացրեք:
Փաթաթեք սննդային թաղանթվ ու դրեք սառնարանը: Խմորը պատրաստ է: Դրանից կստտացվի հրաշալի խաչապուրի կամ այլ քաղցր թխվածք: