Վրացական խոհանոցի ամենահամեղ ուտեստի բաղադրատոմս․ Չաշուշուլի
Բաղադրիչներ
- տավարի փափկամիս – 1 կգ,
- սոխ – 200 գ,
- լոլիկ – 300 գ,
- սխտոր – 2-3 պճեղ,
- համեմ, ռեհան – 50-ական գ,
- ուրց — 3-4 ճյուղ,
- համեմի աղացած սերմ – 1 թ/գ,
- կարմիր կծու պղպեղ – 1 հատ,
- դափնու տերև – 1-2 հատ,
- աղ
Պատրաստման եղանակը
Տավարի միսը կտրատել: Սոխը մանր կտրատել:
Միսն ու սոխը խառնել, լցնել թավայի մեջ, ավելացնել 1-2 ճաշի գդալ ջուր, աղ, մարմանդ կրակով եփել, կափարիչը կիսաբաց թողնել:
Եթե պետք է, նորից ջուր ավելացնել: Լոլիկները գցել եռացած ջրի մեջ, կեղևը հանել:
Մանր կտրատել, լցնել մսի վրա, եփել ևս 5-6 րոպե: Կանաչին մանր կտրատել:
Սխտորի ամեն պճեղ երեք-չորս մաս անել: Պղպեղի սերմերը հեռացնել, օղակ-օղակ կտրատել:
Կանաչին, սխտորը, դափնու տերևը, պղպեղը, համեմի սերմը լցնել մսի վրա, միասին եփել ևս 5-6 րոպե:
Կրակից վերցնել, կափարիչը փակել, թողնել կես ժամ: Մատուցելուց առաջ տաքացնել, կանաչիով զարդարել:
Նյութի աղբյուր՝ xohanoc.am