Այս տորթը ստացվում է շատ համեղ և նուրբ։
Բաղադրիչներ
- 2 ձու
- 1 բաժակ շաքարավազ
- 200 կաթնաշոռ
- 1 թ/գ սոդա
- ½ թ/գ աղ
- 2 բաժակ ալյուր
Պատրաստումը
2 ձուն և 1 բաժակ շաքարավազը միասին ծփել, ավելացնել 200 գ կաթնաշոռ: Ավելացնել1 թ/գ սոդա, ½ թ/գ աղ, 1 բաժակ ալյուր: Ծփել, ավելացնել 2-րդ բաժակ ալյուրը և խառնել արդեն գդալով: Խմորը բաժանել 8 գնդիկների, դնել սառնարան 1 ժամ:
Պատրաստում ենք կրեմը
2 ձուն և 1 բաժակ շաքարավազը խառնել, ավելացնել 1,5 ճ/գ ալյուր, 400-500 գ կաթ, դնել կրակին: Խառնելով հասցնել եռման աստիճանի և անմիջապես վերցնել կրակից: Ավելացնել 200 գ սերուցքային կարագ և արագ խառնել:
Գնդիկները գրտնակել և եփել մի քանի րոպե, ապա պատել կրեմով և կոկոսի քերուկով:
Բարի ախորժակ:
Աղբյուր՝ Blognews.am