Անհրաժեշտ բաղադրիչներ.
- կաթնաշոռ՝ 400գ
- շաքարավազ՝ 200գ
- թթվասեր՝ 400գ
- կարագ՝ 150գ
- թխվածքաբլիթ՝ 200գ
- ժելատին՝ 2 տուփ
- շոկոլադ՝ 100գ
- սերուցք՝ 75մ
Պատրաստման եղանակ.
Թխվածքաբլիթը մանրացնում ենք բլենդերով: Կարագը հալեցնում և խառնում փշուրի հետ: Տապակը ծածկում ենք սննդային թղթով: Սեղմելով՝ լցնում ենք թխվածքաբլիթի փշուրը, դնում սառնարանը և թողնում՝ մինչ այն կսառի:
Երկու տարբեր գույնի կաթնաշոռային զանգվածներ ենք պատրաստում: Դրա համար տարբեր տարաների մեջ լուծում ենք ժելատինը: Միջուկի համար բլենդերով խառնում ենք կաթնաշոռը, շաքարավազը և թթվասերը: Ստացված զանգվածը բաժանում ենք 2 հավասար մասերի: Յուրաքանչյուր կեսի մեջ ավելացնում ենք 1 տուփ լուծված ժելատին:
Հալեցնում ենք շոկոլադը, հարում ենք սերուցքը և լավ խառնում: Մի կաթնաշոռային զանգվածին ավելացնում ենք շոկոլադը:
Այժմ սառնարանից հանում ենք տորթի հիմքը և սկսում տորթը հավաքելու գործընթացը. լցնում ենք 5ճ.գ. շոկոլադե և հետո 5ճ.գ. սպիտակ կաթնաշոռային զանգված, և այդպես շարունակ:
Վերջում չոփիկի օգնությամբ կենտրոնից դեպի եզրեր երկար գծեր ենք անցկացնում՝ գեղեցիկ նախշեր ստանալով:
Տորթը մի քանի ժամով, ցակալի է մի ամբողջ գիշեր թողնում ենք սառնարանում:
Բարի ախորժակ: