Գեղեցիկ ու համեղ նրբաբլիթների պատրաստման բաղադրատոմս

Ծակոտիներով նրբաբլիթներին կսիրահարվեք առաջին իսկ հայացքից: Ստացվում են օդային և փքուն, հալվում են բերանում:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

կաթ՝ 650մլ

ալյուր՝ 300գ

սպիտակաձավար՝ 100գ

դեղնուց՝ 2 հատ

շաքարավազ՝ 1թ.գ.

ձեթ՝ 1թ.գ.

խմորիչ՝ 0,5 թ.գ.

փխրեցուցիչ՝ 0,5թ.գ.

Պատրաստման եղանակ.

Խորը տարայի մեջ խառնել բոլոր չոր բաղադրիչները. մաղած ալյուր, սպիտակաձավար, շաքարավազ, խմորիչ, փխրեցուցիչ: Լցնել ձեթը, դեղնուցը, կաթը և լավ խառնել:

1-2 րոպե խառնել հարիչով կամ բլենդերով: Ծածկել կափարիչը և թողնել տաք տեղում՝ 1-1,5 ժամով:

Ստացված խմորի զանգվածը 2 անգամ կավելանա: Զգուշորեն խառնեք և սկսեք թխել նրբաբլիթները  տաքացրած առանց ձեթի թավայի մեջ: Կրակը պիտի լինի միջինից քիչ թույլ: Հենց ծակոտիներով կողմը չորանա, նշանակում է, որ նրբաբլիթը պատրաստ է:

Նրբաբլիթները ստացվում են չեզոք համով, այնպես որ կարող եք պատրաստել դրանք ցանկացած միջուկով՝ և մսային, և քաղցր:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS